Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պեկինում ապրում է 21,15 միլիոն մարդ

Պեկինում ապրում է 21,15 միլիոն մարդ
23.01.2014 | 23:15

Քաղաքային վիճակագրության տվյալներով 2012 ից Պեկինի բնակչության թիվն աճել է 455 հազարով և արդեն 21,15 միլիոն է՝ ներառյալ 8 միլիոն աշխատանքային միգրանտներին: Քաղաքի բնակչության աճը դանդաղել էր 2011-ից, այնուհանդերձ մեգապոլիսը սրընթաց աճում է՝ նոր տարածքներ ներառելով իր սահմանների մեջ, ձևավորվում են տրանսպորտային նոր հանգույցներ:

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ